«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը վճռականորեն տրամադրված է հաղթել Պրեմիեր Լիգան։
«Մեր վերջնական նպատակը Պրեմիեր Լիգան հաղթելն է։ Տեսեք, ես խելագար չեմ։ Գիտեմ, որ դա հաջորդ տարի տեղի չի ունենա, բայց մենք փորձում ենք ինչ-որ բան կառուցել։
Փոքրիկ բաները կարևոր են, և մենք այս մրցաշրջանում աշխատել ենք դրանց վրա։ Մենք պետք է բարելավենք մեր խաղը հաջորդ մրցաշրջանում», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 34 տուրից հետո զբաղեցնում է 14-րդ տեղը։