Ռուբեն Ամորիմ. «Նա հավանաբար կլինի հայտացուցակում, բայց ոչ մեկնարկային կազմում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է պաշտպան Լյուկ Շոուի հնարավոր հայտնվելը «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։

Եվրոպա Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղը կկայանա մայիսի 1-ին։

«Նա կարող է խաղալ դաշտի վերջին երրորդում, նա հիանալի փոխանցումներ ունի։ Ահա թե ինչու մեզ Լյուկ Շոուն է պետք։ Նա հավանաբար կլինի հայտացուցակում, բայց ոչ մեկնարկային կազմում։ Մենք պետք է զգույշ լինենք նրա հետ», – ասել է Ամորիմը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։