«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին։
-Կարո՞ղ է մրցաշրջանը հաջողված համարվել, եթե առաջնությունն ավարտվի լավագույն 5-յակում և նվաճվի Անգլիայի գավաթը։
-Ոչ։ Այս մրցաշրջանը լավը չի կարելի համարել։ Մենք «Լիվերպուլից» հազար միլիոն միավորով հետ ենք մնում, սա բոլորովին էլ լավ չէ։ Եվ նայեք Չեմպիոնների Լիգային՝ քանի՞ խաղ ենք հաղթել։ Մեկ՞, երկու՞։
Մենք միշտ մեքենա ենք եղել, բայց այս մրցաշրջանում բավականաչափ լավը չենք։ Այնուամենայնիվ, վնասը չնչին է։ Ակումբը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, որպեսզի հաջորդ մրցաշրջանն ավելի լավը լինի», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։