Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» Պրեմիեր Լիգան հաղթելու կապակցությամբ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Լիվերպուլին» Անգլիայի մրցաշրջանում հաղթանակի կապակցությամբ։

«Ես ուզում եմ շնորհավորել «Լիվերպուլին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Անկասկած, արժանի տիտղոս։ Ֆանտաստիկ թիմ։

Նրանք կպաշտպանեն իրենց տիտղոսը հաջորդ մրցաշրջանում։ Հուսով եմ, որ մեկ տարի անց մենք կկարողանանք կատարելագործվել՝ նրանց հետ մրցելու համար։ Բայց հիմա շնորհավորում եմ», – ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։