«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպանին

«Լիվերպուլը» ծրագրում է իր տրանսֆերային նպատակները։ Աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, կարծես, ամռանը կմիանա «Ռեալ Մադրիդին», ինչը նշանակում է, որ մերսիսայդցիներին նոր խաղացող է անհրաժեշտ այդ դիրքը լրացնելու համար։

Ինսայդեր Գրեհեմ Բեյլիի խոսքով՝ անգլիական գրանդում հետաքրքրված են «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեով։ Ժյուլ Կունդեն 26 տարեկան է։

Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Ժյուլ Կունդեին գնահատում է 60 միլիոն եվրո։