Ժոան Լապորտա․ «Նա մեզ հետ է լինելու այս և հաջորդ մրցաշրջաններում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի նոր պայմանագրի մասին։

«Ֆլիկը գիտի, որ մենք ուզում ենք, որ այս փուլը տևի որքան հնարավոր է երկար։ Հանսին նախընտրում է կարճաժամկետ պայմանագրեր, որը տարեցտարի երկարաձգվելու է, և դա ակնհայտ է նրա ներկայիս պայմանագրից։ Հանսին մեզ հետ է լինելու այս և հաջորդ մրցաշրջաններում։ Սպորտային ղեկավարությունն արդեն աշխատում է այն ուղղությամբ, թե ինչ պետք է արվի մոտ ապագայում», – ասել է Ժոան Լապորտան։

Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ։