Միլանի «Ինտերը» հետաքրքրված է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։
Փարիզյան ակումբը դեռևս որոշում չի սկսել իտալացու պայմանագրի երկարաձգման բանակցություններ: Գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա ամռանը։
Դոնարուման արդեն դարձել է «Ինտերի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը առաջիկա տրանսֆերային պատուհանի համար, այս մասին հայտնում է Fichajes-ը։
«Միլանի» նախկին ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել Իտալիա վերադառնալու հնարավորությունը։ Transfermarkt-ը Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։