Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը քննադատել է Անտոնիո Ռյուդիգերին

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մաթեուսը կիսվել է իր կարծիքով «Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի վարքագծի վերաբերյալ։

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի (2-3) վերջում «Բարսելոնայի» հետ Ռյուդիգերը, մրցավարի որոշումից դժգոհ՝ սառույցի կտոր է նետել մրցավարի ուղղությամբ, ինչի համար հեռացվել է խաղադաշտից։

«Նա խելագարվեց և լիովին կորցրեց ինքն իրեն։ Գերմանիայի հավաքականի խաղացող պետք է օրինակ լինի ուրիշների համար։ Նա լիովին մոռացել էր դրա մասին», – Մաթեուսի խոսքերն է մեջբերում As-ը։