Քոուլ Պալմերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ՝ այլ ակումբների հետաքրքրության ֆոնին։

Ինչպես հայտնում է TBR Football-ը, անգլիացին հետաքրքրված չէ այլ թիմ տեղափոխվելով։ Նշվում է, որ Պալմերը մտադիր է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին «Չելսիի» կազմում։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ խփելով 14 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։