«Ինտերի» ձախ պաշտպան Կառլոս Աուգուստոն պատասխանել է «Բարսելոնայի» հետ առաջիկա հանդիպման և Լամին Յամալի վերաբերյալ հարցին։
«Ինչպե՞ս կանգնեցնել Յամալին։ «Բարսելոնան» հիանալի ֆուտբոլիստներ ունի, բայց մենք արդեն հանդիպել ենք «Բավարիայի» հետ, որը նույնպես ունի նման աստղեր։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Մեզ դժվար խաղ է սպասվում, բայց մենք արդեն հանդիպել ենք նման մրցակիցների», – ասել է Աուգուստոն «Ինտերի» ալիքին տված հարցազրույցում։
Առաջիկա չորեքշաբթի օրը «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում մրցելու է «Ինտերի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։