«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը փոխարինվեց «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ խաղակեսի վերջում։
Բրազիլացին փոփոխությունից առաջ ցավեր էր զգում։ 89-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորին փոխարինեց Բրահիմ Դիասը։
Հարձակվողն առաջիկայում բուժզննում կանցնի և պարզ կլինի, թե որքան ժամանակով է բացակայելու նա «Ռեալ Մադրիդի» կազմից։