Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել մանչեսթերյան գրանդ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, որը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը Օսիմհենին դարձրել է իր գլխավոր հարձակվողական տրանսֆերային նպատակը ամռանը, հաղորդում է Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» շատ լավ հնարավորություն ունեն գործարք կնքելու, քանի որ «Չելսին» դուրս է եկել Օսիմհենի համար պայքարից։

26-ամյա նիգերիացին այս մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 30 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Օսիմհենի տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո։