«Մանչեսթեր Սիթիի» երկու գերաստղեր վերադարձել են մարզումների

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և կիսապաշտպան Ռոդրի Հերնանդեսը վնասվածքներից հետո վերադարձել են մարզումներին։

Հիշենք, որ իսպանացի կիսապաշտպանը երկար ժամանակ բացակայում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։ Սկանդինավյան կենտրոնական հարձակվողը, իր հերթին, վերջին մեկ ամիսն է, ինչ գտնվում է հիվանդանոցում կոճի վնասվածքի պատճառով։

Խոսեպ Գվարդիոլայի սաները հաջորդ խաղը կանցկացնեն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին։ Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթին» 34 տուրից հետո չորրորդն է։