«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները վնասվածքներից հետո վերադարձել են մարզումներին

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Էրլինգ Հոլանդը և Ռոդրին վնասվածքներից հետո վերադարձել են մարզումներին։

28-ամյա իսպանացի կիսապաշտպան Ռոդրին բացակայում է անցյալ տարվա սեպտեմբերից՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։ 24-ամյա նորվեգացի Հոլանդը բաց է թողել մրցաշրջանի վերջին ամիսը կոճի վնասվածքի պատճառով։

«Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 27-ին՝ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Նոթինգհեմ Ֆորեսսի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։