Իսպանիայի Գավաթ․ «Բարսելոնան» եզրափակչում հաղթեց «Ռեալ Մադրիդին» 🎥

Ավարտվեց Իսպանիայի Գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով. կատալոնական ակումբը դարձավ Իսպանիայի Գավաթակիր։

28-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Պեդրին ֆանտաստիկ գոլի հեղինակ դառնալով։

69-րդ րոպեին Կիլիան Մբապպեն փայլուն հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը։ 75-րդ րոպեին Օրելիան Չուամենին առաջ մղեց Մադրիդի «Ռեալին»։ 84-րդ րոպեին Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը հավասարեցրեց խաղի հաշիվը։

Լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպեին Ժյուլ Կունդեն գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը՝ դարձնելով հաշիվը 3-2: Ֆրանսիացու գոլը հաղթական դարձավ կատալոնական ակումբի համար։

«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթը նվաճեց 32-րդ անգամ։