La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են լքել «Յուվենտուսը», եթե Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չնվաճի։
Աղբյուրի տվյալներով՝ եթե «Ծեր սինյորան» չանցնի որակավորման փուլ, չի ստանա մոտ 60 միլիոն եվրո։ Արդյունքում, պաշտպաններ Ֆեդերիկո Գատտին և Անդրեա Կամբիասոն, որոնցով հետաքրքրված են Անգլիայի առաջնության ակումբները, կարող են լքել իտալական գրանդը։
Դարպասապահ Մատիա Պերինին և հարձակվող Դուշան Վլահովիչին, որի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը, հավանաբար կխնդրեն լքել «Յուվենտուսը»։ Սերբ ֆուտբոլիստը կհրաժարվի երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը։ Բացի այդ, «Ծեր սինյորան» ֆինանսական հնարավորություն չի ունենա երկարաձգելու հարձակվողներ Ռանդալ-Կոլո Մուանիի և Ֆրանցիսկո Կոնսեյսաոյի վարձակալությունը։
Իտալիայի առաջնության 33 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 59 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Մրցաշարի ավարտին մնացել է հինգ տուր։