SERIE A. «Ինտերը» տանը պարտվեց «Ռոմային» 🎥

Ա Սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» ընդունեց «Ռոմային»։ «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հռոմեական թիմի 1-0 հաշվով հաղթանակով։

Միակ գոլը խփեց Մատիաս Սուլեն, ով աչքի ընկավ 22-րդ րոպեին։

«Ինտերը» պարտվեց Ա Սերիայում իր երկրորդ անընդմեջ խաղում, և այժմ «Նապոլին», որն այսօր կընդունի «Տորինոյին», կարող է դառնալ առաջնության միանձնյա առաջատարը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս հանդիպմանը։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝