Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է «Բորնմութի» հետ ոչ-ոքին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Բորնմութի» հետ արտագնա խաղում գրանցված ոչ-ոքին (1-1)։

«Առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեինք մրցակցի ճնշման պատճառով, բայց հնարավորություններ կային։ Մենք շատ հարվածներ կատարեցինք դարպասին։ Կարծում եմ՝ խաղի հիման վրա մենք արժանի էինք առնվազն մեկ միավորի», – Ամորիմի խոսքերն է մեջբերել BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։