«Ռեալ Մադրիդ» հեռուստաընկերությունը քննադատել է VAR համակարգի աշխատանքը «Բարսայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում (2:3 լրացուցիչ ժամանակ):
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին մադրիդցիների հարձակվող Վինիսիուսը ընկավ «Բլաուգրանայի» տուգանային հրապարակում՝ Վոյցեխ Շչեսնիի և Ինիգո Մարտինեսի հետ բախումից հետո։ VAR-ից հետո բրազիլացին ճանաչվեց խաղից դուրս վիճակում։
«Դա բացարձակապես մաքուր 11 մետրանոց հարված էր։ Գոնսալես Ֆուերտեսը (VAR-ի պատասխանատու մրցավարը – Sports) լույսի արագությամբ վերանայեց դրվագը, մենք պետք է վստահենք կիսաավտոմատ խաղից դուրս վիճակի համակարգին։
Մեզ ցույց տվեցին խաղից դուրս գիծը, բայց ոչ փոխանցման պահը։ Եթե նրանք` մրցավարները ցանկանում են ավելի լավը դառնալ հաջորդ մրցաշրջանում, սա այն ոլորտներից մեկն է, որտեղ նրանք պետք է բարելավվեն։ «Մենք պետք է տեսնենք ամբողջ պատկերը, չպետք է հավատանք միայն 3D մոդելներին », – ասվել է «Ռեալ Մադրիդի» հեռուստատեսության եթերում։