Իսպանիայի Արքայական Գավաթի եզրափակչում «Բարսելոնան» 120 րոպեների ընթացքում կարողացավ 3-2 հաշվով հաղթանակ տանել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ 32-րդ անգամ բարձարցնելով Իսպանիայի Գավաթը։
Այդ առիթով Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային»՝ X-ում անելով հետևյալ հրապարակումը․
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025 թվականին Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար»,- ասված է «Արքայական ակումբի» հայտարարությունում: