Պեդրի. «Դեռ կան երկու տիտղոսներ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանություն է տվել Իսպանիայի գավաթի եզրափակչում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Խաղը լրացուցիչ ժամանակից հետո ավարտվեց 3:2 հաշվով։

«Մենք հիմա երջանիկ ենք… բայց դեռ կան երկու տիտղոսներ, և մենք ուզում ենք պայքարել դրանց համար», – Պեդրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղը՝ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև, կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին։