Ա Սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» ընդունեց «Ռոմային» և պարտվեց 0-1 հաշվով։
Խաղի 15-րդ րոպեին վնասվածք ստացավ «Ներաձուրիի» պաշտպան Բենջամին Պավարը։
Football Italia-ի տվյալներով՝ ֆրանսիացին խաղադաշտը լքել է կոճի վնասվածքի պատճառով։ Վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա միայն բժշկական հետազոտություններից հետո, սակայն նա ռիսկի է դիմում բաց թողնել Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնայի» հետ առաջին խաղը, որը կկայանա ապրիլի 30-ին։