Օլի Ուոթքինսը կարիերան շարունակելու թոփ տարբերակներ ունի

«Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը հետաքրքրվել է Պրեմիեր լիգայի մեկ այլ հսկայի՝ «Չելսիի» կողմից։ Անգլիացին, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», «Արսենալ» և «Մանչեսթեր Յունայթեդ»։

Football Insider-ի տվյալներով՝ 29-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին միացել է նաև «Չելսին»։«Ասթոն Վիլայի» տեղյակ է իր աստղի նկատմամբ հետաքրքրության մասին և արդեն պատրաստ է տրանսֆերային առաջարկներին։

Transfermarkt-ը Օլի Ուոթքինի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում Ունայ Էմերիի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում խփել է 16 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։