«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն մոտեցել է ակումբի նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդին։ Ֆրանսիացին գոլ խփեց Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, այս մրցաշրջանում խփած գոլերի թիվը հասցնելով 34-ի։ Ա
յս ցուցանիշով նա գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և Ռուդ վան Նիստելրոյին (33-ական): «Լոս Բլանկոսի» ամենաարդյունավետ դեբյուտանտների վարկանիշային աղյուսակում ավելի բարձր է միայն Իվան Սամորանոն, ով 1992/93 մրցաշրջանում խփել է 37 գոլ։
Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել անցյալ ամռանը՝ «Պարի Սեն Ժերմենից», որտեղ անցկացրել է յոթ տարի։