Ավարտվեց Իսպանիայի Գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով. կատալոնական ակումբը դարձավ Իսպանիայի Գավաթակիր։
Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին Ռաուլ Ասենսիոյի և Ռաֆինյայի միջև տեղի ունեցած դրվագն ավարտվեց 11 մետրանոցով, որն էլ հետո չեղարկվեց և Ռաֆինյայի համար դարձավ դեղին քարտի պատճառ։ Սակայն բրազիլացին մրցավարին դիմել է արդարանալով։
«Ի՞նձ։ Ինչո՞ւ։ Ես չեմ խնդրել 11 մետրանոց»,- ասել է Ռաֆինյան։