Հայտնի է դարձել` ինչու են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները հեռացվել խաղադաշտից «Բարսելոնայի» հետ խաղի վերջում

Հայտնի է դարձել, թե ինչու են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները հեռացվել խաղադաշտից «Բարսայի» հետ խաղի վերջում (2-3):

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան կարմիր քարտեր ցույց տվեց Լուկաս Վասկեսին և Ջուդ Բելինգհեմին։

«120-րդ րոպեին Վասկեսը հեռացվեց խաղադաշտից մեր որոշումների դեմ բողոքելու համար։ Նա մի քանի մետր քայլեց դաշտ՝ ցույց տալով իր անհամաձայնությունը:

«Խաղի վերջում Բելինգհեմը հեռացվեց խաղադաշտից մեզ ագրեսիվ մոտենալու համար, և թիմակիցները ստիպված եղան նրան զսպել», – ասվում է խաղի հաղորդագրության մեջ։