«Ինտերը» Ա Սերիայի 34-րդ տուրում պարտվեց «Ռոմային» 0-1 հաշվով։ «Ներաձուրիի» համար այս պարտությունը բոլոր մրցաշարերում անընդմեջ 3-րդն էր։
Ըստ Opta-ի՝ «Ինտերը» բոլոր մրցաշարերում առաջին անգամ անընդմեջ 3 խաղ պարտվեց՝ առանց գոլ խփելու։
Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայում պարտվեց «Ռոմային» (0-1) և «Բոլոնիային» (0-1), ինչպես նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում «Միլանին» (0-3)։