Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է Պեպ Գվարդիոլայի նվաճումը

Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին» (3-2):

Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» պատմության մեջ ընդամենը երկրորդ մարզիչն է, որը հաղթել է առաջին երեք «Էլ Կլասիկոներում», հաղորդում է Opta-ն։

Նախկինում միայն Պեպ Գվարդիոլային էր հաջողվել դա անել։ Իսպանացին «Բարսելոնայի» մարզչի պաշտոնում «Ռեալ Մադրիդի» դեմ իր առաջին հինգ խաղերում տարել է հինգ հաղթանակ։

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմի հետ նախորդ երկու խաղերում Ֆլիկի թիմը հաղթել էր 4-0 և 5-2 հաշիվներով։