Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե Մարտին Սուբիմենդին որ ակումբ տեղափոխվելուն է մոտ

«Ռեալ Մադրիդը» և Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված են «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդիով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Արսենալ»-ի բանակցությունները իսպանացու հետ հասել են առաջադեմ փուլի, և մյուս ակումբների համար դժվար կլինի համոզել խաղացողին, սակայն չպետք է բացառել նաև «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու տարբերակը։

Մարզիչ Խաբի Ալոնսոն, ով, հավանաբար, ամռանը կստանձնի «Լոս Բլանկոսի» ղեկը, շատ լավ գիտի Զուբիմենդիին և կցանկանար վերամիավորվել նրա հետ Մադրիդում։

Այնուամենայնիվ, «Արսենալը» դեռևս վստահ է, որ կկարողանա ձեռք բերել 26-ամյա կիսապաշտպանին։ Մարտին Սուբիմենդիի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 60 միլիոն եվրո