Դուշան Վլահովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է լքել թիմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Թուրինյան ակումբը դեռևս չի համաձայնեցրել սերբի հետ նոր պայմանագիրը, և գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։

Tuttomercatoweb-ի տվյալներով՝ «Յուվենտուսը» մտադիր է վաճառել 25-ամյա հարձակվողին առաջիկա ամռանը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և Մյունխենի «Բավարիան»։

Դուշան Վլահովիչը այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 14 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։