«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է վաճառքի հանվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Թուրինյան ակումբը դեռևս չի համաձայնության եկել սերբի հետ նոր պայմանագրի շուրջ, իսկ գործող պայմանագիրը լրանում է հաջորդ տարվա կեսերին։ Tuttomercatoweb-ի տվյալներով՝ «Յուվենտուսը» մտադիր է վաճառել 25-ամյա հարձակվողին առաջիկա միջմրցաշրջանային խաղերում։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Լոնդոնի «Արսենալը» և Մյունխենի «Բավարիան»։ Դուշան Վլահովիչը այս մրցաշրջանում «բյանկոներիի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 14 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։