«Չելսին» մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ ակումբը նաև ցանկանում է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել ավելի երիտասարդ խաղացողների հետ, որոնք իրենց ակումբներում պարբերաբար խաղաժամանակ են ստացել։
Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանը այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կլքի «քաղաքայինների» ճամբարը։