Կառլո Անչելոտտի․ «Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտության մասին: Խաղն ավարտվել է 3-2 հաշվով, հաղթական գոլը 116-րդ րոպեին խփել է կատալոնացիների պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Լավ հանդիպում էր։ Առաջին խաղակեսը մեզ համար դժվար էր, երկրորդը՝ շատ ավելի լավ։ Մենք վերահսկում էինք հանդիպումը։ Մենք շատ մոտ էինք, պետք է շարունակենք պայքարել ու պայքարել։

Այսօր երեկոյան մենք լավ հանդես եկանք, և թիմին քննադատելու բան չկա։ Եթե մենք հաղթեինք, դա սկանդալ չէր լինի։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի մոտ էինք հաղթանակի, քան մեր մրցակիցները։

Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։