Կառլո Անչելոտտին անդրադարձել է իր ապագային

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է իր ապագայի մասին՝ «Բարսելոնայից» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում թիմի կրած պարտությունից հետո։

«Սա խնդիր կլինի առաջիկա շաբաթներին, ոչ միայն այսօր», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է լքել «Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Մասնագետի կարիերան շարունակելու տարբերակներից մեկը Բրազիլիայի ազգային հավաքականն է։