«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է լքել մադրիդյան ակումբը հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա մասնագետը «Ռեալ Մադրիդից» հեռանալուց հետո կհամաձայնվի գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան վստահ է, որ Անչելոտտին կդառնա ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Նա կմիանա թիմին ակումբային աշխարհի առաջնությունից առաջ։
Անչելոտին գլխավորում է Մադրիդի «Ռեալը» 2021 թվականից։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։