Թոմաս Մյուլերը Բավարիայի կազմում անցկացրեց իր 500-րդ խաղը Բունդեսլիգայում։ 35-ամյա կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 31-րդ տուրի «Մայնցի» դեմ խաղի (3:0) 84-րդ րոպեին։
Մյուլլերը դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, որը մեկ ակումբի կազմում խաղացել է 500 Բունդեսլիգայի խաղ։ Նախկինում դա հաջողվել էր Կառլ-Հայնց Կերբելին (602 խաղ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում), Մանֆրեդ Կալցին (581 խաղ «Համբուրգի» կազմում) և Միխայել Լամեկին (518 խաղ «Բոխումի» կազմում):
Հիշեցնենք, որ Թոմաս Մյուլլերը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բավարիայից»։