«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի այս մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին։
«Ես քննադատվում եմ, քանի որ մենք չենք հաղթում, իսկ մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և գտնվում ենք աղյուսակի ներքևում։ «Մենք պետք է հաղթենք, մենք պարտավոր ենք հաղթել խաղերում», – ասել է Ամորիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել հաղթել վերջին չորս խաղերում և Պրեմիեր լիգայում 38 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։ Մանկունիացիները հաջորդ խաղը կանցկացնեն ապրիլի 27-ին՝ արտագնա խաղում մրցելով «Բորնմութի» դեմ։