Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը, որը 2020-2021 թվականներին աշխատել է իսպանական «Բարսելոնայում» որպես գլխավոր մարզիչ, խոսել է իր աշխատանքի գնահատականի մասին։
«Ես կարողացա որոշ բաներ փոխել և հնարավորություն տալ երիտասարդ խաղացողներին, ովքեր այսօր կարևոր են ակումբի համար՝ ինչպիսիք են Պեդրին, Գավին և Բալդեն», – Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռոնալդ Կումանը ներկայումս աշխատում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։