ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում տանը 1-3 հաշվով պարտվեց «Նիսին»։
Սա Լուիս Էնրիկեի թիմի առաջին պարտությունն է Լիգա 1-ի այս մրցաշրջանում։ Վերջին անգամ փարիզցիները առաջնությունում պարտվել են 348 օր առաջ՝ 2024 թվականի մայիսի 12-ին։ Այդ ժամանակ ՊՍԺ-ն տանը 1-3 հաշվով պարտվեց «Թուլուզին»։
ՊՍԺ-ի անպարտելի շարքը Լիգա 1-ում ավարտվեց 32 խաղով (26 հաղթանակ և 6 ոչ-ոքի)։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն արդեն ապահովել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը։