Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ «Թոթենհեմ»

«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ։ Այս մասին հաղորդում է TBR Football-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Թոթենհեմի» ներկայիս մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մրցաշրջանի վերջում կհեռացվի աշխատանքից, նույնիսկ եթե նրանք հաղթեն Եվրոպա լիգան։ Նշվում է, որ ակումբի նախագահ Դանիել Լևին դեռևս չի տեղեկացրել Պոստեկօղլուին իր որոշման մասին։

Պոչետինոն «Թոթենհեմը» գլխավորել է 2014-ից 2019 թվականներին։

Պրեմիեր լիգայի 33 տուրից հետո «Տոտենհեմը» ունի 37 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։