ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի պարտությունը «Նիսից» (1-3) Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում։
Այս խաղում պարտվելով՝ փարիզցիները կորցրեցին Լիգա 1-ում մրցաշրջանն անպարտելի անցկացնելու հնարավորությունը։
«Սա ցավալի պարտություն չէ։ Ես կցանկանայի շնորհավորել «Նիսին», որը շատ տպավորիչ խաղ ցուցադրեց։ Նրանք շատ լավ պաշտպանվեցին, մենք 30 հնարավորություն ունեցանք։ Մենք կցանկանայինք նույն խաղը խաղալ «Արսենալի» դեմ, ստեղծել 30 հնարավորություն։
Մենք ամեն ինչ կանենք մեր երկրպագուների համար։ «Նիսը» բացառիկ խաղ ցուցադրեց պաշտպանությունում, բայց մենք պետք է հաղթեինք այս խաղում», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում DAZN-ը։