Թուրինի «Յուվենտուսը» կարող է բաժանվել մի քանի խաղացողներից, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին չկարողանա որակավորվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Այս մասին հաղորդում են Gazzetta dello Sport-ի լրագրողները։
Աղբյուրի տվյալներով՝ «Ծեր Սինյորայի» շարքերը կարող են լքել հետևյալ խաղացողները՝ Անդրեա Կամբիասոն, Ֆեդերիկո Գատտին, Մատիա Պերինը, Դուշան Վլահովիչը, Ֆրանցիսկո Կոնսեյսաոն և Ռանդալ Կոլո-Մուանին։
Իտալիայի առաջնության 33 տուրից հետո թուրինյան թիմը վաստակել է 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։
«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի ուղեգրից հետ է ընդամենը մեկ միավորով։ Հաջորդ Սերիա A խաղում «Ծեր սինյորան» իր տնային խաղադաշտում կընդունի «Մոնցային»։