«Արսենալը» պատրաստվում է 55 միլիոն ֆունտ ստեռլինգ առաջարկ անել «Բարսելոնային»՝ 26-ամյա աջ պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Արսենալը» ցանկանում է հաղթել «Չելսիին», որը նույնպես հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստով։ Սակայն «Արսենալի» համար դժվար կլինի Կունդեին ձեռք բերել, քանի որ նա կարևոր դեր է խաղում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմում։
Կունդեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։