«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիմել է երկրպագուներին «Ռեալ Մադրիդի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ։
«Բոլոր «Բարսելոնայի» երկրպագուներին մաղթում եմ բարի ճանապարհ։ Զգույշ եղեք։ Մենք ձեզ սպասում ենք Սևիլիայում, քանի որ միասին մենք ուժեղ ենք։ Եկեք աջակցենք մեր խաղացողներին և մարզչական անձնակազմին, նրանք արժանի են դրան։
Նրանք շատ տաղանդ ունեն, վստահ են իրենց կարողությունների մեջ։ Նրանք ուզում են մեզ ուրախություն պարգևել։ Կեցցե՛ «Բարսելոնան»», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնա» – «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։