32-ամյա սլովենացի դարպասապահ Յան Օբլակը կարող է լքել «Ատլետիկոն» և շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայիններն» Օբլակին դիտարկում են որպես բրազիլացի դարպասապահ Էդերսոնի փոխարինող, ով կարող է լքել թիմը։ Մադրիդցիներն իրենց հերթին, պատրաստ են վաճառել սլովենացուն, եթե նրա համար առաջարկեն 25-30 միլիոն եվրո։
Յանը մադրիդյան թիմում խաղում է 2014 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2028 թվականի ամռանը։