Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դա մեր նպատակն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի վերաբերյալ իր սպասումներով։

«Մենք պետք է վայելենք այն փաստը, որ այստեղ ենք։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, և սա անգնահատելի փորձ է։ Եզրափակիչը միշտ յուրահատուկ խաղ է, այնտեղ ֆավորիտ չկա։

Մենք այս ճանապարհորդությունը սկսեցինք մրցաշրջանի սկզբում, և հիմա հնարավորություն ունենք նվաճելու երեք գավաթ։ Սա մեր նպատակն է։ Այո, մենք հասկանում ենք, որ դա հեշտ չի լինելու։ «Ռեալը» ֆանտաստիկ թիմ է», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

«Բարսելոնա» – «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։