Էնցո Մարեսկան կարող է մոտ ապագայում լքել «Չելսիի» մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է CaughtOffside-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարեսկան կարող է հեռացվել 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Միևնույն ժամանակ, ակումբի տնօրենների խորհրդի կարծիքները 45-ամյա մասնագետի ապագայի վերաբերյալ տարբեր էին։
Էնցո Մարեսկան «Չելսիի» ղեկը ստանձնել է անցյալ ամռանը։ Թիմը ներկայումս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը և պայքարում է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Մարեսկան պաշտպանեց իր աշխատանքը «Չելսիում»։