«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է հարձակվողական կիսապաշտպան Քոուլ Պալմերի խաղի անկումը։
«Չեմ կարծում, որ մեղավորը տեխնիկան կամ մարտավարությունն է։ Քոուլը դեռ նույն խաղացողն է, ինչ նախկինում։ Մենք միշտ փորձում ենք մեր խաղը կառուցել այնպես, որ մեր լավագույն խաղացողները կարողանան վտանգավոր լինել», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։
Մարզչի խոսքով՝ տեղի ունեցածն ավելի շատ հոգեբանական խնդիր է։
«Եթե դիտեք յուրաքանչյուր խաղ, նա միշտ ունեցել է առնվազն մեկ կամ երկու հնարավորություն»։ Այս մրցաշրջանում Փալմերը 39 խաղում խփել է 14 գոլ, բայց վերջին 16 խաղերում կատարել է ընդամենը մի քանի գոլային փոխանցում։