«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ հղում անելով The Independent-ին։
Աղբյուրի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» կցանկանային ձեռք բերել անգլիացի ֆուտբոլիստին, եթե նա հասանելի դառնա տրանսֆերի համար։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հասկանում է, որ նման տրանսֆերի հավանականությունը ցածր է, քանի որ «Չելսին» չի ցանկանա բաց թողնել Պալմերին։
Այս մրցաշրջանում Պալմերը մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։