«Չելսին» կարող է խոշոր տրանսֆեր իրականացնել․ հայտնի են մանրամասները

«Չելսին» աշխատում է ամրապնդել իր կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լրագրող Սայմոն Ֆիլիպսի խոսքով՝ լոնդոնյան ակումբը վերջերս խոսել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի գործակալի հետ։ Նշվում է, որ այս պահին «Չելսին» պարզապես ուսումնասիրում է հնարավոր գործարքի արժեքը՝ առանց որևէ կոնկրետ քայլ ձեռնարկելու։

Պորտուգալացու գործող պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 46 խաղ, խփել 11 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։